Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչպես է հարվածել Բեքհեմին
՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչպես է ինքը խաղակոշիկով հարվածել Դեյվիդ Բեքհեմին: Դեպքը տեղի է ունեցել 2003թ.:
՛՛Բեքհեմը այդ ժամանակ քննադատեց իմ գործողությունները: Նա ինձանից 3-4մ հեռավորության վրա էր: Բեքհեմը, երբ դժգոհում էր, ես հատակից վերցրեցի խաղակոշիկը եւ հարվածեցի, որը դիպավ նրա աչքին: Բեքհեմը փորձեց հարձակվել ինձ վրա, բայց խաղացողներից մեկը կանգնեցրեց նրան եւ ասաց. ՛՛Նստիր, դու քաշեցիր թիմին՛՛:
Հաջորդ օրը մարզիչը զանգահարել է ֆուտբոլիստին եւ առաջարկել դիտել խաղը, բայց նույնիսկ այդ ժամանակ ֆուտբոլիստը չի ընդունել իր մեղքը:
Նշենք, որ այդ դեպքից հետո Բեքհեմը տեղափոխվեց Մադրիդի ՛՛Ռեալ՛՛: