03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մխիթարյանը վտանգավոր է . Goal.com /վիդեո/

Հանրահայտ Goal.com կայքը, անդրադառնալով երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության ՛՛Արսենալ՛՛ – ՛՛Բորուսիա՛՛ խաղին, կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ:

՛՛Մխիթարյանը ուժգին հարվածով բացեց հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին: Նա ամեն անգամ վտանգավոր էր, երբ ստանում էր գնդակը գրոհի եզրափակիչ հատվածում՛՛: Նշենք, որ կայքը Մխիթարյանին 5 միավորանոց համակարգով տվել է 3 միավոր: ՛՛Բորուսիայից՛՛ ամենաբարձրը գնահատվել է Նուրի Շահինը՝ 4 գնահատականի:

Հիշեցնենք, երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ հյուրընկալվելիս կարեւոր հաղթանակ տարավ Լոնդոնի ՛՛Արսենալի՛՛ նկատմամբ:

Հյուրերի կազմում հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայազգի ֆուտբոլիստը, ով ամենակտիվներից էր խաղադաշտում, փոխանցում ստանալով Լեւանդովսկուց, կարողացավ բացել խաղի հաշիվը չնայած առաջին կեսում ժիրուն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, բայց հյուրերին հաջողվեց խաղավերջում հաղթանակ կորզել:

Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 66 րոպե, որին փոխարինեց Հոֆմանը: Երեք տուրերից հետո ՛՛Բորուսիան՛՛, ՛՛Արսենալը՛՛, ՛՛Նապոլին՛՛ վաստակել են 6 միավոր,  իսկ ՛՛Մարսելը՛՛ այդպես էլ միավոր չի վաստակել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ