20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այնպես չէ, որ գյուղացիները դժգոհ են ծիրանի գնից. Վերին Արտաշատի համայնքապետ

Արարատի մարզի  Վերին Արտաշատ  համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը  վստահեցնում է ՝ իրենց համայնքում ծիրանի մթերման հետ կապված՝ խնդիրներ չկան:

««Սպայկայի» մեքենաները կանգնած են, ծիրանը մթերում են. այդ հարցում մեր համայնքում խնդիրներ չկան: Մեր համայնքում ծիրանն ու բանջարեղենն առանձնապես շատ չեն. այստեղ հիմնականում գյուղացիները խաղողագործությամբ  են  զբաղվում: Իսկ ծիրանենրները հիմնականում տնամերձ հողատարածքներում են տնկված», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ղազարյանը:

 Վերջինս շեշտեց՝ այս  պահի դրությամբ՝ մեկ կգ ծիրանը վաճառվում է  երկու հարյուր դրամով: 
«Այնպես չէ, որ գյուղացիները դժգոհ են ծիրանի գնից, քանի որ  սկզբնական շրջանում ծիրանը վաճառվել է  500 դրամով: Հիմա արդեն ծառերի ներքևի հատվածների  բերքն է մնացել, իսկ  դրանք մանր են, ուստի գինն էլ կամաց-կամաց իջավ», – նշեց    Վերին Արտաշատ  համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ