27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի Պապի այցը հավերժացնող կոթող․ Գյումրին հարստացնում է պատմությունը /ֆոտո/

«Գյումրի այցելել են  ռուս Նիկոլայ Առաջին ցարը,  այժմյան Ռուսաստանի ցարը՝ Վլադիմիր Պուտինը, այցելել են մեծանուն գիտնականներ՝ Ալեքսանդր Պուշկինին, Մաքսիմ Գորկին, Ն. Մառը,  Կոմիտասին ու այլոք, սրանով հարստացրել է Գյումրիի պատմությունը, և այդ պահերով կարող  է քաղաքը հավերժացնել իր ճանապարհը: Իսկ  Գյումրին 2016 թվականին հյուրընկալեց  նաև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապին, որ ուներ խաղաղության, մարդասիրության պատգամ», այսպես    սկսեց իր ելույթը Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ով մասնակցում էր հատուկ միջոցառման, որ ժամանակի մոռացումից կարևոր իրադարձությունը  հիշելուն էր նվիրված:

Գյումրեցին, ի հիշատակ և որպես երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց նույն օրը հավերժացրեց կոթող-հուշարձանով, որը տեղադրվեց Գյումրիի «Սև Բերդ» ամրոցի տարածքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ:

Կոթողը փակ խորան է, որտեղ տեղադրված է սրբազան սեղանը, որի մոտ Ֆրանցիսկոս պապը սուրբ և անմահ պատարագ մատուցեց, ինպես նաև խաչքարը և սրբազան Պապի այցի մասին պատմող լուսանկարները: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին: «Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում իրադարձություն էր: Գյումրու կենտրոնական հրապարակում՝ Գյումրու երկու սուրբ եկեղեցիների միջև, պատարագ մատուցվեց Պապի ձեռամբ: Բոլորս, անկախ մեր դավանական պատկանելությունից, հուզումնառատ օր ապրեցինք, այսօր մեր քաղաքապետը փորձեց մեզ վերհուշի բերել և մեկ տարի հետո այս հուշակոթողը բացեց, որպեսզի ընդմիշտ հիշվի այդ այցը: Հռոմի սրբազան քահանայապետը չեկավ միայն կաթողիկե համայնքի համար, այլ եկավ նաև իր եղբայրական սերն արտահայտելու առաքելական եկեղեցու հետևորդների մեծ բանակին»,- նշեց  Սրբազանը:

Խորանը զարդարված էր  սրբապատկերով, որի հեղինակը Ժակլին Սարգսյանն էր, ով,  ի դեպ, առաջին  կինն է, որ նկարազարդումով բերում է 21-րդ դարի  մարդու  զգացմունքներն ու մտածողությունը:  Նկարչուհին  Տիրամորը պատկերել է  Գյումրու ճարտարապետության  ֆոնին, կարծես աղերսում է  նրա օրհնությունն ու պաշտպանությունը՝ Գյումրու,  նրա ամեն մի ընտանիքի համար, իսկ գունեղ գույները  տոնական  տեսքն էին հաղորդում  խորանին:

Այս կոթողը Սրբազան քահանայապետի այցը հիշեցնող միակ վայրը չի լինի. կաթոլիկների մեծ համայնք ունեցող մարզի մեկ այլ վայրում կտեղադրվի նաև խորանը, որում պատարագ մատուցեց Հռոմի պապը: Այս խորանը տեղադրվելու է Թորոսի կաթողիկե համայնքին պատկանող ճամբարի տարածքում՝ շրջապատված 50 խաչքարերով՝ դառնալով ևս մեկ սրբատեղի: Այս մասին տեղեկացրեց  Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում 2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած սուրբ պատարագին աղոթակից եղավ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Պատարագը լատինական ծեսով էր և ուղեկցվում էր նաև հայկական շարականներով:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ