27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արգամի «անդավաճան սերը». Հրապարակ

Կառավարության նիստի օրակարգի նախագծից տեղեկացանք, որ Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը նոյեմբերի 5-ին է՝ չորս ամիս անց: Այս նախագիծը կառավարության հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Իսկ մինչ ընտրությունները՝ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պատգամավորի իր գործունեությանը զուգահեռ, շարունակում է դե ֆակտո «քաղաքապետություն» անել Արտաշատում, ընդ որում՝ ավելի լայն թափով ու էնտուզիազմով, քան երբ պաշտոնավարում էր:

Ասենք, օրինակ, այժմ քաղաքում աղբահանությունն ավելի օպերատիվ է իրականացվում, քաղաքն ավելի մաքուր տեսք ունի, քան երբ Արգամ Հովիկիչը քաղաքապետ էր: Աբրահամյանը, բացի այդ, իր միջոցներով նաեւ տոնական միջոցառումներ է կազմակերպում, ասֆալտապատում է քաղաքի որոշ փողոցներ:

Նախկին քաղաքապետը չի զլանում իր կատարած աշխատանքների մասին վկայող ֆոտոներ տեղադրել ՖԲ-ի իր էջում: Մի քանի օր առաջ էլ գրառում է կատարել. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից եւ շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել եւ ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը»:

Քաղաքային բնակչությունը սա որակում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնելու ձեւ»: Աբրահամյանների նախանշած քաղաքապետի թեկնածուն՝ Գագիկ Պողոսյանը, ով, ըստ լուրերի, Գերմանիայում բիզնես է ուզում դնել, բայց համառորեն հերքում է դա, իր հերթին կիսվում է Աբրահամյանի էջի նորություններով:

Տպավորություն է, թե նախկին քաղաքապետը մտադիր է կրկին առաջադրվել եւ սկսել է իր PR արշավը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, նկատենք, ոչ թե Գագիկ Պողոսյանն է, այլ փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, ով, ի տարբերություն Պողոսյանի,  քաղաքապետարանում աշխատելու երկարամյա փորձ ունի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ