26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ քաղաքական քմահաճույքն ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից»

Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։

Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…

Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը։

Ադրբեջանական կողմն, իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։

Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռեւս չկա որեւէ արձագանք միջազգային գործընկերներից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ