24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Բանակում և’ բաղդասարյաններ կան, և’ մելիքսեթյաններ, և´ մխոներ»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում դերասան Վահագն Սիմոնյանը: Դերասանին ընթերցողները, հավանաբար, բացի թատրոնում մարմնավորած դերերից հիշում են նաև «Բանակում»  հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր «Մելիքսեթյանին»:

 -Ինչպե՞ս մուտք գործեցիք թատերական աշխարհ:

-Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել փոքր հասակում, երբ դեռ դպրոցական էի, խաղացել եմ ներկայացման մեջ: Դպրոցում Երևանից հրավիրված ռեժիսորը միջոցառում էր կազմակերպում, և ես էլ էի մասնակցում:

19244403_1898054483783337_557033883_n

-Այդպե՞ս հասկացաք, որ բեմը ձերն է:

-Չէ, ես 8 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով, եղել եմ Հայաստանի չեմպիոն, հետո ընդունվել եմ թատերական ինստիտուտ ու այդտեղից եմ հասկացել, թե ինչու էի ես այդքան շատ սիրում բռնցքամարտը: Քանի որ ռինգն ինձ համար նույն բեմն է եղել, որտեղ հավաքվել են մարդիկ ու նայել են ինձ` տեսնելու, թե ես ինչ եմ անում:

19206315_1898055457116573_32797045_n

 

Հանդիսատեսին ո՞ր կերպարով, ո՞ր դերով ավելի ճանաչելի դարձաք:

-Մինչ այդ ես ներկայացումներ եմ խաղացել թատրոնում, շատ ներկայացումներ եմ խաղացել թատերական ինստիտուտում սովորելու տարիներին, բայց 3-րդ կուրսում բեմադրվել է Բորիս Վասիլյեվի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ներկայացումը, որտեղ ես խաղացել եմ գլխավոր հերոսի դերը, և այս ներկայացումը մայիսիյան հաղթանակների տոներին ընդառաջ հիմա էլ ցուցադրում են հեռուստաալիքները: Ստացված ներկայացում է եղել: Սա առաջին մեծ ներկայացումն էր:

mqdefault timthumb  19198358_1898054860449966_1978159649_n 

Հետո գնացել եմ բանակ ծառայելու, բանակից հետ եմ եկել, և «Բանակումի» սցենարիստն այդ ժամանակ Համազգային թատրոնում նայելիս է եղել ներկայացումը, որտեղ ավագ սերժանտին էի մարմնավորում: Իր մոտ տպավորվել էր, զանգեց, ասաց` քեզ այդ կերպարը սազում է, մի դեր կա, պիտի խաղաս:

Ի դեպ, կերպարը 4 սերիայում էր լինելու ընդամենը: Նախատեսված էր այսպես` 3 օր զայրանում է սպան, հետո 4-րդ օրը զորամասի հրամանատարը պիտի կանչեր, նկատողություն տար ու ասեր` Ձեր նման սպաներն իրավունք չունեն ծառայելու մեր բանակում: Բայց 4-րդ սերիան չգնաց եթեր, որովհետև առաջին երեք սերիաները երբ նայեցին ռեժիսորը, սցենարիստը, որոշեցին պահել, այդպես մնացի ու մնացի:

-«Մելիքսեթյանի», «Մինասյանի», «Մխոյի» կերպարները կա՞ն իրականում հայկական բանակում, թե՞ ավելի մեղմ են պատկերված սերիալում:

-Չէ, իհարկե, կան: Իմ կերպարը վերցված է իրական կյանքից: Չի կարող այդքան հորինվել: Կոնկրետ «Մելիքսեթյանի» կերպարը ես վերցրել եմ իմ ծառայության ժամանակ ունեցած վաշտի հրամանատարից: Անձամբ շփվել եմ «Մելիքսեթյան» հրամանատարի կրողի հետ, եղել եմ իր սերժանտը:

Բանակային հիշողությունները շատ թարմ են: Ի՞նչ կապ ունի սերիալի ներկայացրած բանակը հայկական բանակի իրականության հետ:

-Նայած ինչ խնդրով ես նայում այդ ամնեին: Սերիալը չի ասում, որ «այսպես է ծառայությունը», այլ հուշում է.«կարող է և այսպես լինել»: Տարբերվում է բանակից, բայց շատ չէ: Էստեղ հումորն է շատ, ու ընկերությունը ներկայացված է այնպիսի բարձր մակարդակի վրա, որը իրականում հրաշալի կլիներ, որ այդպես լիներ: Բայց մեր զորամասի հրամանատարը եղել է Բաղդասարյանի կերպարի  նման մարդ, որին ամբողջ զորքը սիրել է, ում հետ մինչ օրս կապ ենք պահում: Այսինքն` բանակում և’ բաղդասարյաններ կան, և’ մելիքսեթյաններ, և´ մխոներ:

Ձեր անհատն ու կերպարն ի՞նչ նմանություններ ունեն:

-Ընդհանրություն ունեն այնքանով, որ մարդիկ են, ովքեր ունեն և´ իրենց կոմլեքսները, և´ նպատակներն, այդքանը երևի թե: Մնացած առումով բացարձակ կապ չունի թե´ բնավորության, թե´ ապրելակերպի, թե´ մտածելակերպի հետ: Ես այս աշխարհին նայում եմ հումորով:

Հիմա ի՞նչով եք զբաղվում, մասնակցո՞ւմ եք ինչոր նախագծերի:

-Մի քանի տեղ նկարվում եմ, գեղարվեստական ֆիլմից հրավեր կա: Առաջիկայում նկարվելիք ծրագրից կա, հարսանիքներ եմ վարում, թամադայություն եմ անում ու պատարստվում ենք մենք մեր ընկերներով նոր ներկայացում բեմադրել սեպտեմբերին:

՞նչով եք սիրում զբաղվել աշխատանքից դուրս:

-Սիրում եմ լինել ընկերներիս հետ, գարեջուր խմե ու ֆոտբոլ նայել:

՞ր ֆուտբոլային հանդիպումներն եք նայում:

-Մեր Հենրիխ Մխիթարյանին, մեր Հենոյին ենք բալետ անում:

 3-22

Եվ մի վերջին հարց: Մի քանի տարի առաջ, երբ սկսվեցին նկարվել հայկական հեռուստասերիալները, դերասաններին էլ մեղադրում էին թատրոնից հեռուստասերիալներ անցնելու մեջ, իսկ դերասաններն էլ ասում էին, որ թատրոնում այնքան չեն վարձատրում, որ դրանով հնարավոր լինի գոյատևել: Հիմա որոշ չափով լուծվե՞լ է այդ խնդիրը, նկատի ունեմ գոնե ինչ-որ չափով բարձրացե՞լ է դերասանների աշխատավարձը:

-Երբ դերասանը նկարահանվում է, միշտ չի վարձատրվում այնքան, ինչքան որ հարկն է, սա մեր երկրում: Ուստի, գումարը գալիս է հետո, երբ արդեն հանրությանը ճանաչելի ու սիրելի ես լինում, վառ օրինակն էլ հանդիսավար լինելն է:

 

Հարցազրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:      

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ