Ի՞նչ կփոխվի
”Ադրբեջանում ոչ մի ընտրություն չկայացավ, չէր էլ լինելու, արդյունքը կանխատեսելի էր”,-կարծում է “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` նկատելով, որ Ադբեջանում ընտրողների մասնակցության թվաքանակն էր հետաքրքր: Ընտրությանը մասնակցել է ընտրողների 72.2%-ը, սակայն նախոօրոք ներկայացված ընտրացուցակներից պարզ երևում է, որ ցուցակներն ուռճացվել են:
Ինչ կարելի է ակնկալել Իլհամ Ալիևի վերընտրվելուց: ”Ես կարծում եմ, որ ոչինչ էլ չի եղել, և ի՞նչ փոփոխություններ կարող են լինել, ինչ է կոնֆլիկտը պետք է արագ լուծվի՞: Ոչ, դա տեղի չի ունենա”,-համոզված է քաղաքագետը:
ԼՂՀ-ի հարցում, ըստ քաղաքագետի, “ստատուս-քվոն” կպահպանվի, բանակցային գործընթացը կշարունակվի, կրակոցներ կլինեն ժամանակ առ ժամանակ: