Կինը ծննդաբերել է սուպերմարկետում
Էշլի Միլլեր Կրոսսը 10 ամիս առաջ լույս աշխարհ էր բերել դստերը՝ Միային, եւ հենց դրանով էր պայմանավորում այն, որ ոչ մի կերպ չի կարողանում նիհարել։ Մի օր Էշլին մայրիկի հետ գնացել էր սուպերմարկետ՝ գնումների։ Ու թեեւ կինը ակնկալում էր այնտեղից հեռանալ գնումներով, նորածին փոքրիկի հետ հեռացավ։
Սուպերմարկետում նա որովայում ուժեղ ցավ զգաց։ Գնաց զուգարան, եւ քիչ անց սուպերմարկետի աշխատակիցներն այնտեղից կանացի ճիչեր լսեցին։ Երբ աշխատակիցներից մեկը մտավ զուգարան, Էշլին գետնին պառկած էր, իսկ երեխայի գլուխն արդեն երեւում էր։ Մայրը փորձում էր օգնել նրան, իսկ կինը գոռում էր՝ ես ծննդաբերում եմ։
Սուպերմարկետի աշխատակիցները շտապ օգնություն կանչեցին, բայց մինչ այդ կինն էրդեն հասցրել էր ծննդաբերել։ Փոքրիկ տղան, ում անվանեցին Էզրա, ծնվեց 3 600 գրամ քաշով, նա ոչ մի խնդիր չունի։
Միակ խնդիրն այն էր, որ մայրը նախքան ծննդաբերությունը տեղյակ էլ չէր, որ հղի է։