26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հավանաբար, Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում Ալիևին տեսնել»

«Պատերազմի հավանականությունը բավականին մեծ է: Ադրբեջանն իրեն զինել է: Իսկ նախագահները առանձնապես չեն էլ ուզում  հանդիպել: Հավանաբար, Սերժ Սարգսյանն  ընդհանրապես չի ուզում Ալիևին  տեսնել, քանի որ փորձը ցույց է տալիս՝  բանակցություններն արդյունք չեն տալիս: Մեզ վստահության մեխանիզմներ են պետք.  միայն այդ պարագայում կկարողանանք հույս ունենալ, որ, միգուցե, բանակցություններն արդյունք տան», –   ասօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Վերջինս շեշտեց՝ հայկական կողմը պետք է բանակցային գործընթացքում նախ խոսի պատերազմի վտանգների հեռացման մասին:

«Անիմաստ է Ադրբեջանից պահանջել,  որ  այդ երկիրը ճանաչի Արցախի անկախությունը: ԱՀ-ն իր անկախությունը ձևավորել է օրինականության սահմաններում: Մենք ԱՀ-ի ճանաչումը պետք է առաջ տանենք այլ երկրների հետ միասին» – նշեց բանախոսը:

https://www.youtube.com/watch?v=11P4QVTERSM

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ