Կտրել է կնոջ կոկորդը ՛՛այլ տղամարդու՛՛ համար
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած դանակահարության պատճառը խանդն է եղել:
Վանաձորի Բանգլադեշ թաղամաս տանող ճանապարհին ամուսինը, վիճաբանելով կնոջ հետ, դանակի մի քանի հարված է հասցրել՝ ծակելով կնոջ կոկորդը: Վերջինիս վիրահատել են:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ ժամանակ ամուսինը հետեւել է կնոջը եւ պարզել, որ բացի իրենից, այլ տղամարդ ունի: Սա էլ հաշվեհարդարի պատճառ է դարձել: Ի դեպ, ամուսինը սեր ունի խմիչքի նկատմամբ: