21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Խորոշացված համայնքը կունենա միասնական բյուջե»

Այսօր Հայաստանում արդեն գոյություն ունի  18 խոշորացված համայնք,  որոնց մեջ 140 համայնքներ  են միաձուլվել:
Այժմ  Կառավարությունն առաջարկում է   միավորվել  328 համայնք, ինչի արդյունքում կձևավորվի  34 խոշորացված համայնք:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝  անդրադառնալով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին   փոփոխությունների օրինագծին եւ դրան  հարակից օրինագծերի փաթեթին:

«Նոր համայնքները ձեւավորվելուց հետո կընտրվեն խորոշացված համայնքի ավագանիներ: Մինչեւ 10 հազար բնակիչ ունեցող համայնքների համար կընտրվեն 10, իսկ ավելի շատ բնակչություն ունեցող համայնքների համար՝ 15 ավագանիներ: Բոլոր համայնքները, որոնք կընդգրկվեն խոշորացված համայնքներում, կունենան վարչական ղեկավարներ:

Վարչական ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին եւ հարցեր ներկայացնել, որոնք պարտադիր պետք է քննարկվեն: Սա կապահովի փոքր համայնքների ներկայացվածությունը: Խորոշացված համայնքը կունենա միասնական բյուջե, միասնական հնգամյա ծրագիր»,-հայտարարեց Տերտերյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ