07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջենիֆեր Էնիսթոնը Անջելինա Ջոլիի պատճառով մեծ սկանդալ է բարձրացել

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր էնիսթոնը ֆիլմի նկարահանումների ժամանակ Անջելինա Ջոլիի պատճառով մեծ սկանդալ է բարձրացրել, փոխանցում է story.com-ը: Դեպքը տեղի է ունեցել “Squirrels to the Nuts” նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում գլխավոր դերը կատարում է Ջենիֆեր Էնիսթոնը։ Իմանալով, որ գլխավոր հերոսուհիներից մեկի անունը Էնջի է, դերասանուհին հրաժարվել է շարունակել աշխատանքը։ 

Ամերիկացի դերասանուհին մինչ այժմ տանել չի կարողանում նույնիսկ փոքրիկ հիշատակում Անջելինա Ջոլիի մասին: Չնայած Էնիսթոնը եւ Փիթը` Ջոլիի ներկայիս ամուսինը, ամուսնալուծվել են դեռևս 2006-ին, միևնույնն է՝ Ջոլիի անունը դեռեւս նյարդայնացնում է 44-ամյա Ջենիֆերին:  

Էնիսթոնը կտրականապես հրաժարվել է նկարահանման հրապարակ դուրս գալ, երբ սցենարում կարդացել է ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկի անունը։ Ջենիֆերը պահանջել է հերոսուհուն այլ անուն տալ։ 

Սցենարիստները փոխել են հերոսուհու անունը՝ Իզզի։ Որպես փոխհատուցում ֆիլմի պրոդյուսերները ստիպված են եղել վճարել դերասանուհու եւ նրա թիմի բոլոր ծախսերը, տեղավորել նրան Նյու Յորքի շքեղ հյուրանոցի լյուքս համարում եւ կերակրել միայն հայտնի ռեստորաններում։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ