Ուզում եմ նմանվել հայրիկիս, Ա. Ալեքսանյանին, Հ. Թումանյանին ու ընկեր Եղիշին
Ինչպես են անցկացնում Երեխաների պաշտպանության օրը գյուղում ապրող երեխաները ու ինչ ցանկություններ ունեն: Այս հարցերին պատասխանել են Շիրակի մարզի Բանդիվան գյուղի երեխաները, ովքեր ունեն իրենց հերոսները, երջանիկ լինելու համար հարկավոր է խաղաղություն, քաղաք գալ ու զբոսնել:
Գյուղում մեծ միջոցառումներ չկան երեխաների համար: Միայն պարի խմբակ կա, որն էլ տոնական է դարձնում օրը, երբ գյուղովի հավաքվում են ու հիանում իրենց երեխաներով: Պարողների համար իրենց հերոսը պարի ուսուցիչն է ընկեր Եղիշը, աղջիկների մեծ մասը ուզում էր նմանվել ընկեր Եղիշին, իսկ տղաների մեծ մասն էլ որոշել է դառնալ ոստիկան: Նրանց համար հերոսները բազմազան են՝ Հովհաննես Թումանյանը, Արթուր Ալեքսանյանը, հայրիկը, քեռին ու փայտի բիզնեսով զբաղվող հորեղբայրը: