Ժողովուրդը դա զգացե՞լ է
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ ինչպիսին է իրավիճակը Արմավիրի մարզում կարկուտից հետո: ՛՛Մենք օժանդակություն ցուց տվեցինք, ժողովուրդը դա զգացե՞լ է՛՛,-հարցրեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության որոոշուներով սահմանվել են առաջնահերթությունները: Արմավիրցիներին հատկացվել է 50 հազարական դրամ, իրականացվել են զբաղվածության ծրագրեր, իսկ հողօգտագործողներին էլ լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար միջոցներ են հատկացվել : ՛՛Բավական հաջողված ծրագրեր էին՛՛,-եզրակացրեց նախարարը:
՛՛Դա ձեր գնահատականն է, իսկ ինչպիսի՞ն է ժողովրդի գնահատականը՛՛,-հետաքրքրվեց Տիգրան Սարգսյանը: Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիերի կողմից ևս արդյունավետ են գրանցվել այս ծրագրերը: Վարչապետը նախարարին հորդորեց ուսումնասիրության արդյունքները հրապարակային դարձնել: