20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աշնակում նշվել է Ֆիդայատոնը

Ավանդույթի համաձայն` Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Աշնակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ավանդույթի համաձայան` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ