27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

100 հազար դրամ «Վերջին զանգ» -ի համար. ահազանգ

Ամեն տարի կարելի է լսել ՀՀ ԿԳ նախարարի,  մարզպետների  զգուշացումները, հորդորներն ու պահանջը, որ «Վերջին զանգ» միջոցառմանը անտեղի գումարներ  չհավաքվեն ու չծանրացնեն ծնողների հոգսը:

Բայց  ամեն տարի  ոչ բոլոր դպրոցներն են, որ  հետևում են այս պահանջին՝ ծնողների, երեխաների, դասղեկների նախաձեռնությամբ պարտադիր է դառնում միանման հագուստը,  միջոցառման «յուրահատուկ»   սցենարը, կրեատիվ  լուծումներով  պարերը, նկարահանումներն ու  ավարտական երեկույթների կազմակերպումը:

 Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ «Վերջին զանգ» միջոցառումների անցկացման համար դրամահավաքությանն ու  մարզպետարանի թեժ գծին եկած ահազանգերին: «Մեկ-երկու ահազանգ ստացանք, բայց, ցավոք, եթե մարդիկ տեղեկատվություն են տալիս, ապա սխալ են ներկայանում, մեր ստուգումների ժամանակ պարզվում է, որ այդ անձը չկա, բայց միևնույն է, մենք այդ ահազանգի հետքերով ուսումնասիրում ենք այդ փաստը»:

Henaran.am-ի այն հարցին, թե որն է եղել առավելագույն գումարը, որի վերաբերյալ  սկսվել են ստուգումները, պատասխանեց. «100,000 դրամ  ծնողներից հավաքելու բողոք ենք ունեցել, այն էլ  հիմնական դպրոցի  9-րդ դասարանի  «Վերջին դաս»  միջոցառումը կազմակերպելու համար: Բայց իմ հանձնարարականով ուսումնասիրվեց հենց այդ ահազանգը, սակայն պարզվեց, որ նման բան չկա: Չենք ունեցել այնպիսի դեպքեր, որ նկատողության կամ կարգապահական տույժի արժանանա դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը»,-եզրափակեց խոսքը  Հովսեփ Սիմոնյանը:

unnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ