«Աշակերտներս զոհվեցին …». գյուղը մի տարի բռնազավթված էր /տեսանյութ/
Շուշիի շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էմմա Ավետիսյանը անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Դաժան օրերը այլևս անցյալում են, բայց ուսուցչուհու սրտի մեջ դեռ թարմ են իր սիրելի աշակերտների մասին հիշողությունները: Մանավանդ նրանց, ովքեր զոհվեցին պաշտպանելով հայրենի գյուղի սահմանները:
«Մի տարի իմ հայրենի գյուղը բռնազավթված էր ու մենք ցրված էինք Հայաստանի տարբեր գյուղերում: Դպրոցը կոչվում է Դավթյան Սասունի անունով, որը իմ աշակերտն էր ու զոհվեց, Ավետիսյան Մխիթարը, Իդրիսը…»,-հիշեց ուսուցչուհին:
Մանրամասները՝ տեսանյութում: