Սյունիքում պատգամավոր են ընտրում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/yntrakan_1380419483.jpg)
Այսօր սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են: Ընտրատարածքը ընդգրկում է Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքները՝ տարածաշրջանների գյուղերով: Ձեւավորվել է 76 տեղամասային ընտրական հանձնաժողով:
Պատգամավորի մանդատի համար պայքարում են երկու թեկնածու ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանն ու “Ժառանգություն”-ից Սամվել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, այդ իսկ պատճառով էլ պատգամավորի մանդատը թափուր էր մնացել:
Henaran.am-ը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի քվեարկության մասին: