«Երկու դագաղ մի օրում դրվեց գյուղում…» /տեսանյութ/
Սերգեյ պապը որդու մասին դեռ ներկայով է խոսում: Նրա համար միշտ կենդանի է Մխիթարը: Հիշում է ու պատմում.« Երկու տղա ունեմ, մեկը՝ Արթուր, մեկը՝ Մխիթար: Մեկը ծնվել է 1970 թվականին, մյուսը 1973 թվականին: Էն մի տղաս ծառայում էր աշխարհի մյուս ծայրում ու լսում է պատերազմի մասին: Զորամասի թուրքերին ծեծում է ու փախնում: Եկավ Արցախ ու գնաց առաջնագիծ »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության, Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը:
Հայրը հիշում է՝ դեռ վաղ մանկական տարիներից Մխիթարը մահակով էր ման գալիս ու ավելի ուշ կամավորագրվեց՝ մահակը փոխարինելով զենքով:
Մխիթարը զոհվել է մարտական գործողության ժամանակ, հրադադարի ռեժիմի հաստատումից առաջ:
«Բերդաձորը 4 զոհ տվեց՝ երկուսը Մեծշենից: Երկու դագաղը մի օրում դրվեց գյուղում…»,-ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Սերգեյ Ավետիսյանը ընդգծում է.«Ծնվել եմ ստեղ, երեխեքիս մեծացրել եմ ստեղ ու մեռնելու եմ ստեղ: Ես ոչ զոհված տղայիս գերեզմանը կթողնեմ ու ոչ էլ ծնողներիս գերեզմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: