՛՛Վահե Հակոբյանի կլասի լիներ՛՛
՛՛Իմ անունը կարող է շոշափվի, որ Հռոմի պապ եմ ուզում դառնամ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հումորով արձագանքեց ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը այն լուրերին, թե ինքը ցանկանում էր առաջդրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում.
՛՛Մեղրին իմ ծննդավայրն է, բայց ես ցանկություն չունեի առաջադրվելու Մեղրիում: Մեծամասնականով պետք է առաջադրվեն մարդիկ, ովքեր գումար ունեն մարդկանց խնդիրները լուծելու համար: Ես տենց օլիգարխ չեմ՛՛:
ՀՀԿ ներկայացուցիչը չի ցանկանում, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին փոխարիներ ՛՛մականունավոր՛՛, քանի որ Հակոբյանը մեծ սեր ու հարգանք է վայելում: ՛՛Կցանկանայի, որ իր կլասի մարդ գար խորհրդարան: Չեմ հավատում, որ եկողը նույն սերն ու հարգանքն է վայելելու, ինչ Վահե Հակոբյանը: Նա ամենաբարձր ռեյտինգ ունեցող պատգամավորներից է եղել՛՛:
Ինչ վարաբերում է Վահե Հակոբյանի գործունեությանը որպես մարզպետ. ՛՛Վահե Հակոբյանը վատ չի աշխատում, ժամանակի ընթացքում դառնալու է լավագույն մարզպետներից մեկը՛՛:
Այդ ընտրատեղամասի համար առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն , ըստ Հարությունյանի, պետք է ավելի կիրթ ու երիտասարդ պատգամավոր լիներ: