27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միգրանտ երեխաների թիվն աճել է հինգ անգամ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010թ.-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016թթ.-ին առնվազն 300,000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխաներ են գրանցվել 80 երկրներում, մինչդեռ 2010-2011թթ.-ին միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների թիվը 66,000 էր:
 
«Երեխան երեխա է. գաղթի ճանապարհին երեխաներիպաշտպանությունը բռնությունից և շահագործումից» զեկույցը փախստական և միգրանտ երեխաների տեղափոխությունների դրդապատճառների և ռիսկերի համընդհանուր պատկերն է ներկայացնում: Ըստ զեկույցի, այդ երեխաների մեծ մասն իրենց վերջնանպատակ երկիր հասնելու համար վտանգավոր ճանապարհներ ընտրելով՝ մաքսանենգների և թրաֆիքինգով զբաղվողների զոհ է դառնում: Տվյալ խնդիրը մատնանշում է անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման կարիքը՝ երեխաներին չարաշահումից, բռնությունց և մահից հեռու պահելու նպատակով:
 
«Միայնակ ճանապարհորդող մեկ երեխան արդեն մեծ թիվ է, այնուամենայնիվ, այսօր զգալիորեն մեծ թվով երեխաներ հենց դա՛ են անում, և մենք՝ որպես չափահասներ, չենք կարողանում նրանց պաշտպանել», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Մաքսանենգները և թրաֆիքինգով զբաղվողները օգտվում են երեխաների խոցելիությունից և օգտագործում նրանց իրենց անձնական շահերի համար՝ օգնելով երեխաներին սահմաններ հատել միայն որպեսզի վերջիններս վաճառվեն ստրկության և մարմնավաճառության տրվեն: Անհասկանալի է, թե ինչու՞ մենք չենք պաշտպանում երեխաներին այդ գիշատիչներից»:
 
17-ամյա նիգերիացի Մերին առանց ուղեկցորդի ճանապարհորդող անչափահաս է, ով թրաֆիքինգի զոհ է դարձել՝ Լիբիայից Իտալիա իր սարսափելի գաղթի ընթացքում: Նկարագրելով մաքսանենգ դարձած՝ թրաֆիքինգով զբաղվող մարդուն, ով իրեն օգնություն էր առաջարկել, Մերին նշեց. – «Նա մեզ խոստացել էր լավ վերաբերմունք և անվտանգություն, սակայն այդ ամենը սուտ էր»: Ավելի քան երեք ամիս Մերին Լիբիայում փականքի տակ էր՝ ենթարկվելով բռնության: «Նա ինձ ասաց, որ եթե ես հրաժարվեմ իր հետ սեռական հարաբերություն ունենալ, նա ինձ Եվրոպա չի տանի: Նա ինձ բռնաբարեց»:
 
Զեկույցում նշված է՝

  • 2015-2016թթ.-ին 200,000 առանց ուղեկցորդի երեխաներ ապաստան են հայցել մոտ 80 երկրներում
  • 2015-2016թթ.-ին 100,000 առանց ուղեկցորդի երեխաներ ձերբակալվել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին
  • 2015-2016 թթ.-ին 160,000 առանց ուղեկցորդի երեխաներ ապաստան են հայցել Եվրոպայում
  • 2016թ-ին ծովով Իտալիա ժամանած երեխաների 92% -ը եղել են առանց ուղեկցորդի
  • Երեխաները կազմում են համաշխարհային թրաֆիքինգի զոհերի մոտ 28%-ը
  • Ենթասահարյան Աֆրիկան, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան կղզիներին է բաժին ընկնում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաների ամենաբարձր ցուցանիշը՝ 64 և 62 տոկոսով համապատասխանաբար:
  • Մաքսանենգների 20 տոկոսը մարդկանց թրաֆիքինգի ցանցերում կապեր ունեն:

 
Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգության ապահովմանը:
 
«Այս երեխաներին անհրաժեշտ է, որ ողջ աշխարհի կառավարություններն իրենց պարտավորված զգան ապահովել նրանց անվտագությունը ճանապարհորդությունների ընթացքում», – ասաց Ֆորսիթը: «Մեծ յոթնյակի գագաթաժողովին մասնակից առաջնորդները պետք է խրախուսեն այս ծրագիրը՝ առաջինն ընդունելով մեր՝ վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է՝

  1. Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից
  2. Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ
  3. Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին
  4. Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից
  5. Գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին
  6. Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ