26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտանիքի ջերմության կարոտով ու ձգտումներով

Ճակատագրի ու բախտի բերումով ընտանիքից զրկված մարդիկ են, որ առավել քան շատերս գնահատում են ընտանիքի դերն ու նշանակությունը։ Նրանց համար ընտանիքը այն մեծ ամրոցն է , որ երազում են ունենալ, զգալ այն ջերմությունը, որից զրկվել են։ Ընտանիքի օրը ընտանիք մասին Գյումրիում խոսեցին ու  ներկայացրեցին երեխաների խնամքի կենտրոնների սաները։
Երգեցին, պարեցին, ասմունքեցին ու խոսեցին իրենց երազանքներից, թեեւ ավելի մեծահասակները խոստովանեցին, որ էլ չեն երազում, միայն իրենց առաջ նպատակներ են դնում ու փորձելու են հասնել  ու լուծել խնդիրները։
Գյումրիի խնամքի կենտրոններում ապրում են մոտ 400 երեխաներ, թեեւ մեծ մասը ունեն խնամակալներ, բայց շատերը ամիսներով հարազատի ու խնամակալի  չեն տեսնում։ Ընտանիքի բացը լրացնում են խնամքի հաստատությունների աշխատակիցները։  Բայց ինչքան էլ հոգատար լինեն, միեւնույնն է, շատերի երազանքն է հարազատ հայր ու մայր ունենալ։ Հետաքրքիր էր, սաներից մեկի  ցանկությունը, ով ասաց, որ ընտանիք կազմելուց առաջ նախ պետք է աշխատանք ունենան ինքն էլ ամուսինն էլ, միայն դրանից հետո երեխա կունենա, որ հանկարծ եթե բաժանվեն , գոնե կարողանա մայրը պահի երեխային ու իր նման չհայտնվի խնամքի կենտրոնում։
Սաներից մեկն էլ դժվար էր պատկերացնում, թե ինչպիսի ընտանիք կուզենար ունենալ։ Բայց ցանկանում էր դառնալ դիպուկահար, որ կարողանա թշնամուն վերացնել սահմանին, որ ոչ ոք չմահանա ու երեխաներն էլ իրենց տներում ապրեն։
Նշենք, որ կա նաեւ ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում  խնամքի կենտրոնների  երեխաներին վերադառնալ տուն ֆինանսական աջակցություն տրամաղրելով։ Որոշ երեխաներ վերադառնում են տուն,   բայց ,  ցավոք, նորից  վերադառնում են, քանի որ ոչ թե սննդի ու ֆինանսական աջակցությունից առավել  խնամակալները աշխատանք են ակնկալում։

unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ