Ադրբեջանը մերժում է Համբուրգի քաղաքական գործչի մուտքը
Ադրբեջանը շատ կտրուկ և անսպասելի վարվեց: Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց հետևյալ ձևակերպմամբ. պետական սահմանների ոչ իրավական հատում և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում : Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին, որի պատճենը ստացել է Համբուրգեր Աբենդբլաթ թերթի խմբագրությունը:
Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո շուրջ քսան տարի է՝ փխրուն զինադադար է տիրում:
Օրեր առաջ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն, որպես արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների անդամ, Հայաստան կատարած իր այցի ընթացքում ուղևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել է ԼՂ նախագահի հետ, որի եղեկավարած երկիրն անկախություն է հռչակել:
Եվ ահա Բաքուն մերժում է Կլիմկեի մուտքն Ադրբեջան, ով հոկտեմբերին պատրաստվում էր դիտորդի կարգավիճակով ներկա լինել Կովկասյան ավտորիտար երկրի ընտրություններին: Այն, որ Կլիմկեի մուտքն Ադրբեջան արգելվել է, այդ մասին օրաթերթի խմբագրությանը հաստատել է նաև Ադրբեջանի դեսպանությունը: Այս կարգը գործում է բոլոր նրանց համար, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղը, որտեղ հիմնականում հայեր են ապրում, մոտ երկու անգամ մեծ է Սաար երկրամասից: 1991թ. հռչակել է իր անկախությունը: 1920թ. Սովետական իշխանությունները գրչի մեկ հարվածով Լեռնային Ղարաբաղը հատկացվել է Սովետական Ադրբեջանին: 1990-ականների սկզբին շուրջ մեկ միլիոն հայեր և ադրբեջանցիներ են տեղահանվել, 50.000 մարդ զոհվել է պատերազմի ժամանակ:
Կլիմկեն ափսոսում է և առաջարկել է Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպել և խոսել: Նա համարում է, որ իր այցն անհրաժեշտ էր հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ կարծիք կազմելու համար:
«Ինձ անցանկալի անձ հայտարարելն օգտակար չէ, իմ ձեռքը մեկնած է մնում », – այսպես է պատասխանել Յ. Կլիմկեն:
Ադրբեջանը հղում է կատարում տարածքային ամբողջականության, իսկ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ Ազգերի ինքնորոշման սկզբունքին:
Աղբյուր` Համբուրգեր Աբենդբլաթ օրաթերթ