27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու Անկարայի պահանջը

Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը:

Միջանկյալ նշենք, որ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ Հունաստանի վճռաբեկ դատարանի եզրակացության մեջ ասվում էր, որ թուրքական կողմը որևէ երաշխիքներ չի տվել, որ արտահանձնվելիք զինվորականների նկատմամբ կիրականացվի արդար դատաքննություն և դատավարություն: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ