Սերժ Սարգսյանն ու Յան Գիլանը /վիդեո/
“Ես արդեն այստեղ երաժշտություն եմ լսում: Դա արդեն լավ է: Կարծում եմ՝ այստեղ կան նաեւ երաժշտական գործիքներ: Գյումրեցի երեխաները կարող են ստանալ համապատասխան կրթություն”, – Գյումրիում “Օկտետ” թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը ասաց “Deep purple” խմբի մենակատար Յան Գիլանը:
Վերջինը երբ 2009թ. “Մեդիամաքս” ՓԲԸ-ի հրավերով Գյումրիում էր, լսելով երաժշտական դպրոցի սաների ելույթները, պատրաստակամություն հայտնեց օգնել դպրոցի կառուցմանը: Նա իր ընկերների հետ կազմակերպեց բարեգործական համերգ, որտեղ հավաքագրվեց շուրջ 110 000 ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության եւ բարեգործների շնորհիվ դպրոցի կառուցման հաշվեհամարին փոխանցվեց 485 000 դոլար: 20 միլիոն դրամը տրամադրեց ՀՀ պետբյուջեն:
Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծանոթացավ իրականացված վերակառուցման աշխատանքներին: Նախագահը կմասնակցի սաների համերգին, այնուհետ ներկա կլինի դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին: