Շոկ. Ոստիկանը ծաղրել է Ուիտնի Հյուսթոնի մարմինը
Ուիտնի Հյուսթոնի մահվան հետ կապված նոր սկանդալ է հասունացել: Պարզվել է, որ ոստիկանը, ով ժամանել է երգչուհու մահվան վայր, սկսել է նրան “հաճոյախոսություններ անել”: Նա հետ է գցել երգչուհու մարմնի վրայից սավանը, թեեւ դա անելու իրավունք չուներ եւ դիտել Հյուսթոնի կազմվածքը:
“Նա մինչեւ հիմա հիանալի տեսք ունի”,- ասել է ոստիկանը:
Երբ նա միջադեպի մասին պատմել է գործընկերներին, ոստիկանին հեռացրել են աշխատանքից: Սակայն սա ներքին կարգով, պաշտոնապես ոստիկանությունը հայտարարել է, թե նման դեպք տեղի չի ունեցել: