Պերմյակովին կտանեն
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում: Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի վճիռը օրեր առաջ մտել է օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանը մերժել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արայիկ Ջալյանի, Արգիշտի Կիվիրյանի վճռաբեկ բողոքները, գրում է «Ժողովուրդ»-ը:
Հարցին, թե ՊԵրմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որտեղ նա պետք է կրի պատիժը, էդուարդ Աղաջանյանը պատասխանել է, որ դա պետք է որոշի արդարադատության Նախարարության քրեակատարողական վարչությունը: «Ինձ թվում է, նրան կտեղափոխեն Ռուսաստան»,- ասել է պաշտպանը: