Կրակել են Ավետարանական եկեղեցու ծառայողի ուղղությամբ
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության շտաբի հերթապահ մասից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ եւ հայտնել, որ Սեւան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երեւան-Իջեւան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջեւան տանող կողնակում,հայտնաբերել է “Շեւրոլետ Ցենտուրյոն” մակնիշի ավտոմեքենա` առջեւի ձախ պատուհանը կոտրված վիճակում: Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն, հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, եւ ապակին փշրվել է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Shamshyan com-ի հաղորդմամբ, Ա. Դադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Երևանի Ավետարանական եկեղեցու ծառայող է: