“Հայ կրքոտ տղամարդիկ ինձ նման պարսկուհի են նախընտրում”
28-ամյա Ադան /անունը փոխված է.-հեղ./ Իրանից է տեղափոխվել Հայաստան: Ավելի շուտ ոչ թե մշտական բնակության, այլ իր խոսքով՝ “գաստրոլների”:
“Մեր մոտ ես ավանդապաշտ կին եմ, Հայաստանում դառնում եմ ոչ ավանդապաշտ”,-պատմում է Ադան: Չի թաքցնում՝ մարմնավաճառությամբ է զբաղվում:
“Չեմ կանգնում փողոցներում, զանգերով եմ գնում: Հայ կրքոտ տղամարդիկ ինձ նման պարսկուհի են նախընտրում”,-ասում է նա՝ չթերագնահաելով հայ գործընկերուհիներին:
“Դե հայերի հետ միշտ կարան, ես էկզոտիկ միրգ եմ”,-ասում է Ադան: Շատ չի պահանջում “կլինետից”: “Մի սեղանով, մի բաժակ բան խմելով հետը ու կարողա փողը չվերցնեմ, եթե շատ դուրս գա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Օրերից մի օր իր ազգակցիներին է հանդիպել: “Զանգեցին, գնացի տեսա 3 պարսիկ: Փողը չվերցրի, ասի` դուք իմ ախպերներն ենք”,-ծիծաղեց Ադան:
Հոկտեմբերի կեսերին վերադառնալու է Իրան: Դեկտեմբերի վերջին նորից մի երկու շաբաթով կգա՝ հանգստանալու:
“Ախպեր, նենց կգրես, որ ինձ չմեղադրեն պոռնկության մեջ, զահլա չունեմ սրան-նրան ավել փող տամ”,-կես կատակ, կես լուրջ ասաց պարսիկ մարմնավաճառուհին: