«Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին»
«Ես կարծում եմ՝ այս քարոզարշավը համեմատաբար ավելի լավ է ընթանում՝ նախորդի հետ համեմատած: Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին, նախ՝ որպես կին, ապա նաև իր անփորձ լինելով: Ամեն դեպքում, իր համարձակությունը հերաքրքիր երանգ ունի: Իսկ ընտրությունները Երևանում կլինեն այնպես, ինչպես Մինսկում, Մոսկվայում, Աստանայում…. ինչպես Եվրասիական միությունում ընդունված է, – Henaran.am-ի հետ զարույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Վերջինս շեշտեց՝ ընտրությունների արդյունքում կհաղթի նա, ում կսատարի իշխող քաղաքական ուժը: