Շերը համասեռամոլների պատճառով հրաժարվել է երգել Սոչիի Օլիմպիադայում
Երգչուհի Շերը հրաժարվել է Սոչիի Օլիմպիադային ելույթ ունենալ, քանի որ Ռուսաստանը հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ օրենք է ընդունել: Ի դեպ, իրավապաշտպանները գնում են, որ այդ օրենքը խախտում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները:
Շերն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի համասեռամոլներին: Գաղտնիք չէ, որ երգչուհին երկար տարիներ պայքարում է ԼԳԲՏ-հասարակության իրավունքների համար:
Ռուսաստանի ընդունած օրենքին դեմ են արտահայտվել նաեւ Մադոննան, Լեդի Գագան, Էլթոն Ջոնը: Վերջինն, ի դեպ, ժամանելու է Մոսկվա, որպեսզի իր աջակցությունը հայտնի ռուսաստանյան համասեռամոլներին: