26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շոկային լուր զինծառայողի սպանությունից․ Առավոտ

Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում:

Նրա հարցաքննությունից կայքին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն:

Ի դեպ, Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական, մեզ հետ զրույցում ասում էին. «Հայի վիդ չկար վրեն, երևի դրսի շպիոն է, որին չգիտես ինչի ուղարկել են Գյումրի՝ այս քաղաքի անդորրը խաթարելու»:

Ինչևէ, ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը, այս հարցերի շուրջ զրուցեցինք նրա հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:

Ի դեպ, պաշտպանը ևս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ