Ճապոնիայում թայֆունի պատճառով 500 000 ընտանիք է տարհանվել
“Մանյի” թայֆունի պատճառով Ճապոնիայում 500 000 ընտանիք է տարհանվել, փոխանցում է lenta.ru-ն:
Թայֆունը այսօր առավոտյան հասել է Ճապոնիայի կենտրոնական հատված: Երեք նահանգներում արդեն վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել, երբ տարրերային աղետը սպառնում է անմիջականորեն մարդկային կյանքերի: Թայֆունը դեռ շարունակում է պտտվել Ճապոնիայով, զոհերի կամ վիրավորների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: