Նախագահական ընտրությունները Փարիզում․ պայքարը կշարունակեն երկու թեկնածու
Ֆրանսիայում նախօրեին նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով՝ առաջատարը «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն է, նա հավաքել է ձայների 23, 75 տոկոսը։ Նրա հետ միասին ընտրությունների երկրորդ փուլ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը, ով հավաքել է ձայների 21,53 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն։
Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոսը:
Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը, որը Ելիսեյան պալատում փոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել երկրորդ հնգամյա ժամկետի համար:
Նշվում է, որ, նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզում ցույցեր են սկսվել, բողոքի ակցիաներ, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Կան վիրավորներ։