26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանությունը խորը հետք է թողել ժամանակակից աշխարհի վրա. Կանադայի ընդդիմության առաջնորդ

Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավար և ընդդիմության առաջնորդ Ռոնա Ամբրոուզը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ռոնա Ամբրոուզի հայտարարությունն ամբողջությամբ.

«Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհը կանգ է առնում հիշելու այն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր 102 տարի առաջ սոսկալի տառապանքներ են կրել և կյանքեր կորցրել:

Դա հիշատակի, ինչպես նաև խորհելու օր է այն իրադարձությունների մասին, որոնք խորը  հետք են թողել ժամանակակից աշխարհի վրա: 2006թ-ի Սթիվեն Հարփերի գլխավորած պահպանողական կառավարության կողմից 1915թ. իրադարձությունները ճանաչվել են որպես ցեղասպանություն: Բացի այդ, Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը ևս ընդունել են բանաձևեր, որոնք այդ իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն:

Ամեն տարի Կանադան և այլ երկրներ օգտագործում են այս տարելիցը գոյություն ունեցող հակամարտությունների վրա լույս սփռելու և ցույց տալու, որ դրանք չեն կարող նման ողբերգական ավարտ ունենալ: Դա անում ենք նաև խաղաղ գոյակցությանն ուղղված գլոբալ ջանքերին աջակցելու համար:

Կանադան պետք է շարունակի մնալ մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հպարտ պաշտպանը, որոնք այսօր վտանգի տակ են: Ահա թե ինչու մենք ուրախ ենք տեսնել, որ Կանադայի հայերը և թուրքերը կարող են միասին աշխատել արդյունավետ հարաբերություններ հաստատելու հարցում: Այս տարելիցին ես և պահպանողականների ողջ խորհրդարանական խումբը  միանում են բոլոր կանադացիների հիշողությանը և խրախուսում ենք երկու համայնքների ներկայացուցիչներին բարի կամք դրսևորել և շարունակել հաշտեցմանն ուղղված աշխատանքները»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ