Մոսկվայի կենտրոնում սպանված գործարարը քիլլերին 3 միլիոն դոլար էր պարտք
Մոսկվայի կենտրոնում նախօրեին սպանվել է գործարար, առեւտրի կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Բագիրյանը։ Նա սպանվել է իր օֆիսի դիմաց՝ անվտանգության աշխատակիցների եւ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Նրա վրա կրակել է նախկին գործընկերը։
61-ամյա Բագիրյանը, «МК»-ի տեղեկացմամբ, դուրս էր գալիս իր գրասենյակից, երբ կրակոցներ են հնչել։ Գործարարի վրա 5 անգամ կրակել են։
Հաղորդվում է, որ նախկինում տղամարդիկ համատեղ գործունեություն են ծավալել՝ նրանք Մոսկվայի մարզում ալկոհոլային արտադրանքի համար ապակե տարաների պատրաստման փոքր գործարան են ունեցել: Գործընկերոջ խոսքով՝ Բաղիրյանն իրեն մոտ 3 միլիոն դոլար է պարտք եղել:
Նշվում է, որ չորեքշաբթի տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, նախ խոսակցությունն ընթացել է խաղաղ, և պարտատերը խոստացել է վերադարձնել գումարը, բայց երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և ուղղվել դեպի մեքենաները, նա, գործընկերոջ խոսքով, հրաժարվել է իր խոսքերից և հայտարարել է, որ գումարը չի վերադարձնի: Այդ ժամանակ էլ ձեռնարկատերը կրակ է բացել:
Բաղիրյանը որովայնի հատվածում հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է:
Սպանվածի թիկնապահը բռնել է կրակողին և հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահներին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։