26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու էր ռուս զինծառայողն անհետացել 102-րդ ռազմաբազայից. մանրամասներ

Երեկ երեկոյան արդեն   հայտնել ենք, որ  ոստիկանությունը հայտնաբերել է  Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան ուղեկցել են  ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում,  այսօր փորձել են պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանից:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը փոխանցեց, որ հարցաքննության  ժամանակ անհետացած պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը նշել է, որ ինքը եղել է խմիչքի ազդեցության տակ, իրեն հանդիպել է համածառայակից զինվորականներից մեկը ու տարել իր վարձով բնակարան։

Նա ոստիկաններին տված բանավոր հայտարարության մեջ ասել է, որ համածառայակիցը, որի տվյալները չգիտի, մի քանի օրով Գյումրու «Պոլիգոն» թաղամասում զորավարժանքների մեջ է գտնվել, բանալին տվել է իրեն, սակայն Լոշմանովը գրավոր ցուցմունքի մեջ նման բան չի գրել։

Ռուս զինծառայողը նշել է, որ ինքը  տեղյակ չի եղել, որ ոստիկանները իրեն են փնտրում. <<Մի պահ դուրս եկա բակ, խանութից գնումներ կատարելու, տեսա ոստիկանները ինձ հրավիրում են իրենց մոտ։ Շատ զարմացա, թե ինձ ինչո՞ւ եք փնտրում։ Ես որևէ խնդիր չունեմ, ինձ ոչ մեկը չի սպառնացել, որևէ մեկից նեղված ու վիրավորված չեմ, ուղղակի երեք օր մնացի իմ համածառայակցի տանը», -ասել է զինծառայողը։ Նրա մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Ի դեպ, նաև շրջանառվում էին լուրեր, որ ռուս զինծառայողը  այցելել  է Գյումրիի գիշերային ակումբներից մեկը ու գտնվել է  մերկապարուհիներից մեկի տանը: Այս մասին  հարցին Շիրակի  մարզի դատախազը պատասխանեց. «Ոչ, նա գիշերային ակումբում եղել է իր անհետացման նախորդ գիշերը, այսինքն` ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը, որից հետո վերադարձել է հանրակացարան»։   

Վերջինս թեև խմիչքի նկատմամբ մեծ հակում ունի, սակայն երեկ հայտնաբերվելու պահին խմած չի եղել։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ նա եղել է քաղաքացիական հագուստով ու առանց զենքի։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ