Թուրքիայում անցակացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին․ ԵԱՀԿ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելությունը Թուրքիայում անցկացված հանրաքվեի վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ միջազգային դիտորդները նշում են, որ հանրաքվեն չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին ու իրավական դաշտը բավարար կերպով չի ապահովել ժողովրդավարական գործընթացը:
ԵԱՀԿ զեկույցում նշվում է նաև, որ հանրաքվեն անցկացվել է Թուրքիայում հաստատված արտակարգ դրության և մամուլի անազատության պայմաններում, իսկ նախընտրական արշավն ընթացել է ոչ հավասար պայմաններում:
«Մեր դիտարկումնեը ցույց են տվել, որ մեդիադաշտում սահմանափակումներին, լրագրողների կալանավորումներին և մի շարք թերթերի փակմանը զուգահեռ գերակշռող է եղել «Այո»-ի արշավը, ինչն ընտրողների համար սահմանափակել է բազմակարծությունը»:
Դիտորդները նշել են, որ որոշ դեպքերում ընտրության օրը սահմանափակել կամ խոչընդոտել են իրենց մուտքը ընտրական տեղամասեր: