26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիության անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունների ավարտ:

«Դա կնշանակի Անկարայի եվրոպական երազանքի ավարտ, և տասնյակ տարիներ շարունակված բանակցությունները կավարտվեն»,- ասել ե Գաբրիելը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Գաբրիելը հայտարարել է, որ Անկարայի շահերից չի բխում ԵՄ-ից էլ ավելի հեռանալը` ավելացնելով, որ մոտակա ժամանակահատվածում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ որևէ հարց չի գա օրակարգ:

Գերմանիայի գլխավոր դիվանագետը խոսել է նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` ասելով, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի դուրս գալը դաշինքից:

«Այսօր էլ ուզում ենք, որ Թուրքիան մեզ հետ մնա, չենք ցանկանում Թուրքիային մեկուսացնել ու հրել Ռուսաստանի կողմ»,- շեշտել է Գաբրիելը:

Նշենք, որ ապրիլի 17-ի ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԵՄ պաշտոնյաների հայտարարություններին, ասել էր, որ իրենց համար այնքան էլ կարևոր չեն եվրաանդամակցության բանակցությունները:

Էրդողանը նշել է, որ հարկ եղած դեպքում իրենք կարող են մի հանրաքվե էլ անցկացնել ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակել-չշարունակելու վերաբերյալ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ