ԱՄՆ-ում ամուսինները դնթ-թեստից հետո պարզել են, որ քույր ու եղբայր են
Բացառիկ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Միսսիսիպի նահանգում։ Ամուսինները դիմել են բժշկի՝ չբերության բուժման նպատակով եւ պատահաբար պարզել են, որ իրենք երկվորյակներ են՝ քույր եւ եղբայր։ Դա պարզվել է ԴՆԹ-թեստի միջոցով, հայտնում է Daily Mirror-ն։
Զույգի տվյալները բժիշկները չեն բացահայտում։ Հայտնի է միայն, որ քույրն ու եղբայրը բաժանվել են ողբերգական միջադեպի հետեւանքով, նրանց ծնողները մահացել են ավտովթարի արդյունքում, եւ երեխաներին տարբեր ընտանիքներ են որդեգրել։ Նրանք միմյանց գոյության մասին անգամ տեղյակ չեն եղել։
Զույգը ծանոթացել է քոլեջում, սիրահարվել ու ամուսնացել։
Բժիշկը, ով անցկացրել է դնթ-թեստը, ասել է, որ սա իր պրակտիկայում առաջին նմանատիպ դեպքն է։
«Նրանք այժմ սարսափելի ցավ են ապրում»,- ասել է նա։