29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Փրկվիր դու, և շուրջդ կփրկվեն շատերը»

ԹՇՆԱՄՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՒՐԲ ԱԹԱՆԱՍ ՄԵԾ

«ՓՐԿՎԻՐ ԴՈՒ ԵՎ ՇՈՒՐՋԴ ԿՓՐԿՎԵՆ ՇԱՏԵՐԸ»:

«ՕՐԻՆԱԿ՝ ԱՂՈԹՔԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆ ԲԱՎԱՐԱՐ Է ԱՂՈԹՔԻ ԶԵՆՔԸ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ՉԴՆԵԼ, ԵՎ ՍԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՐԻՔԻ, ԱՅԼ՝ ՄԵԾ ՉԱՐԻՔԻ ՊԱՏՃԱՌ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ»։

Սբ. Աթանաս Մեծի այս ուղերձի բովանդակությունն առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, թե ինչպես կարող են նման հարցեր ծագել և խոչընդոտել քրիստոնյայի հոգևոր ընթացքին: Սակայն եթե այն քննենք Տիրոջ ողորմությամբ, կտեսնենք, որ մեծ օգուտներ կարող ենք քաղել այս ուղերձի բուն իմաստն ընկալելուց: Այստեղ սուրբ հայրը քրիստոնյաների համար փորձում է բացահայտել նենգ թշնամու՝ սատանայի խարդավանքները, որով սա ցանկանում է շեղել քրիստոնյային փրկարար ուղուց: 

… Թշնամին մեր մեջ հարուցում է ամենատարբեր մտքեր և խորհուրդներ, իսկ մենք մեր կողմից պարտավոր ենք դրանք քննել և եթե դրանք չեն համապատասխանում սուրբ հայրերի տեսակետին, ապա պարտավոր ենք դրանք անմիջապես մերժել, քանզի սուրբ հայրերը մեծ փորձառություն են ունեցել այս անտեսանելի պայքարում: Եվ ինչո՞ւ առաջնային չենք համարում այս պարագայում Սուրբ Գիրքը և առավել տեղ ենք տալիս սուրբ հայրերի մեկնությանը, սա այն պատճառով, որ իրենք՝ հայրերն իսկ ասում են, որ Աստվածաշնչի ինքնակամ մեկնություններից են առաջանում շեղումներ և աղանդներ:

Դրա համար էլ արհամարհել նման հմուտ մարտիկների փորձառությունը և պատերազմել ինքնակամ, դա միշտ էլ պիտի բերի ցավալի անկումների: եվ այսպես, ըստ Սբ, Աթանաս Մեծի, չարը կարող է մարդուն մղել կասկածելու, թե նույնիսկ բնական պահանջները, որ տրված են մարդ արարածին, դրանք էլ կարող են մեղք համարվել: Տրվելով նման մտածմունքների և դրանք միանգամից չմերժելով՝ մարդն սկսում է գիշեր ու զոր մտածել անօգուտ բաների մասին:

Չարը մեր առջև դնում է կեղծ թիրախներ և մեզ մղում նրանց դեմ պատերազմել՝ ներշնչելով, թե հենց այդ է սատանայի դեմ մղված պայքարը: Սրանով նա մեր թանկագին ժամանակը, որի համար գրված է, թե «Ժամանակն օգտագործեցեք, քանզի օրերը չար են» (Եփես. 5:16), ստիպում է վատնել դատարկ բաների վրա:

Նա մեզ խաբելով, աշխատում է համոզել, որ մենք, այդպես վարվելով, մեծամեծ վնասներ ենք հասցնում իրեն և երկնքում բազում գանձեր դիզում: Այսպիսով, մեզ ոչ միայն բարի պտուղներից է զրկում, այլ այնպես է անում, որ պտղաբերենք չար պտուղներ, որոնք էն՝ ԻՆՔՆԱՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐԴԱՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ և սրանցից էլ իրենց հերթին ծագած բազում այլ չարիքներ:

Այդ խաբեությունը կարող է իր մեջ գրավել այնպիսի ոլորտներ, որոնց մեջ առաջին հայացքից չեն կարող չար բաներ լինել: Օրինակ՝ աղոթքը համարվում է ամենամեծ առաքինությունը, սակայն բավարար է աղոթքի զենքը ճիշտ ուղու վրա չդնել, և սա ոչ միայն՝ բարիքի, այլ մեծ չարիքի պատճառ կարող է դառնալ:

Այսինքն՝ աղոթքով, եթե չի փնտրվում սեփական մեղքերի տեսություն, նրանցից ձերբազատվելու շնորհ, երկյուղ, խոնարհություն, դժոխքից խուսափում և երկնքի արքայությանն արժանանալու ուղի, այլ, մոռանալով իր անձի համար վերը նշված խնդրանքը, տրվել ունայնաբանության, այսինքն՝ ամբողջ ջանքերով աղոթել այս կամ այն պետության քրիստոնյա դառնալու համար և նմանօրինակ այլ բաներ:

Սրանք իրականում չարի խարդավանանքներ են, ոչ Գրիգոր Նարեկացու «Աղոթագրքի» և ոչ էլ Ներսես Շնորհալու ու այլ հայրերի աղոթքների մեջ նմանօրինակ այլ բաներն առաջնային չեն եղել: Նրանք լացել են իրենց մեղքերի համար և մեզ համար էլ դարձել օրինակ, քանի որ հայրերի մոտ ասված է. «Փրկվիր դու, և շուրջդ կփրկվեն շատերը»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ