20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում /ֆոտո/

Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր հանդիսացող Սիրուշոյին: 

Հաշվի առնելով ամսագրի համբավը և հեղինակությունը համաշխարհային նորաձևության մեջ՝ սա մեծ ձեռքբերում և կարևոր քայլ է հայ ազգային զարդարվեստը աշխարհին ներկայացնելու գործում: Այն, որ Պռեգոմեշը իր արծաթյա զարդերով գրավել է Vogue-ի ուշադրությունը խոսում է այն մասին, որ հայկական նախշազարդերով և մոտիվներով ստեղծված զարդերը կարող են հետաքրքիր լինել նաև համաշխարհային նորաձևության մակարդակով:

Մոտ երկու ամիս առաջ Vogue ամսագրի խմբագրությունը կապ հաստատեց Պռեգոմեշի թիմի հետ’ հայտնելով իրենց հիացմունքը և հավաստիացնելով, որ մեր զարդերը հետաքրքիր կլինեն Vogue -ի ընթերցողներին: Արդյունքում, Vogue-ն առաջարկեց ներկայացնել Պռեգոմեշն իրենց ամսագրում: Սկսվեց Պռեգոմեշի համագործակցությունը Vogue ամսագրի հետ, որը կշարունակվի ամսագրի առաջիկա մի քանի համարների համար:


Լուսանկարը՝ Դամիան Հովհաննիսյանի
Լուսանկարի մշակումը՝ Տանյա Քեչիչյան
Զարդերը՝ Pregomesh
Սիրով բրիտանական Vogue-ի համար

unnamed (5) unnamed (4)

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ