Հովիկ Աբրահամյանը կդիմանա՞. Ժամանակ
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ընտրվեց պատգամավոր, շուտով պետք է հրաժարական տա, քանի որ ինքը եւս հայտարարել է պատգամավորական աշխատանքով զբաղվելու ցանկության մասին։ Քաղաքապետի հրաժարականից հետո Արտաշատում քաղաքապետի ընտրություն կլինի։ Այս դեպքում եւս մրցակցությունը թեժ է լինելու, քանի որ գնալու է Արտսւշատը վերցնելու եւ Արտաշատը չհանձնելու պայքար։
ՀՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Արարատի մարզում, խնդիր է դրել վերցնել քաղաքը, որը տարիներ շարունակ եղել է Աբրահամյանների տիրապետության տակ։ Իսկ Աբրսսհամյւսնները արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում քաղաքը հանձնել ՀՀԿ-ին։ Թերթին հասած տեղեկություններով՝ Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, ով ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ական էր եւ ՀՀԿ-ից դուրս եկավ միայն Հովիկ Աբրահամյանի «առվակ» դառնալուց հետո։ Ավելին, ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարելու է հենց Գագիկ Պողոսյանին։
Ինքը՝ Պողոսյանը թերթի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է խոսել իր ւսռաջադրման մասին։ «Մեր քաղաքապետի լիազորությունները դեռ չեն ավարտվել։ Երբ ավարտվեն, կհայտարարվի նոր ընտրության մասին, այդ ժամանակ կխոսենք, հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,– ասաց Պողոսյանը։ Դիտարկմանը, թե իրենց կհաջողվի՞ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ այդքան ձայն հավաքել, որքան «Ծառուկյան» դաշինքը եւ Արգամ Աբրահամյանը ապրիլի 2–ին, Պողոսյանը նույն պատասխանը տվեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին։
Թե ով է լինելու Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն՝ դեռ քննարկվում է։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: