26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խայտառակ բան եմ անելու … ոտքերս կմեխեմ Կառավարության դեմը»

«Այս անգամ հաստատ ավելի ծայրահեղ քայլի կդիմեմ: Սենց չի կարա շարունակվի: Անցած անգամ կարել էի բերանս, բայց հիմա հաստատ կամ ոտքերս կմեխեմ Կառավարության դեմը, կամ իմ գլխին մի  բան կբերեմ: Էլ չեմ դիմանում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  բնակիչ Արմեն Երանոսյանը:

Երանոսյանը հայտնեց, որ աշխատանքի հարցն այդպես էլ չի լուծվել: 

«Էտքան պայքարեցի, բայց ճար չկա էտ ռուսների հետ: Վաղը էլի կգնամ օֆիս, եթե էլի ասեն՝ չէ, ուրեմն նորից կգամ Երևան ու կդիմեմ ծայրահեղ քայլի: Էս անգամ ինչ անեմ իմ հետ եմ անելու ու խայտառակ բան եմ անելու: Վարկերս աճել են ու արդեն 3 միլիոն 400 հազար վարկ ունեմ: Դակումենտով սոցիալապես անապահով ընտանիք ենք: Ես ու մայրս ծանր վիճակում ենք: Մերս ընկավ՝ ոտքը կոտրեց: Տարել եմ հիվանդանոց ու ապերացիա արեցին՝ 400 հազար փող եմ փակել ու չեկերը ձեռսա»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել:

Արմեն Երանոսյանը աշխատել է Վարդենիսի ոսկու հանքերում ու վարկ է վերցրել, որ կովեր գնի: Աշխատանքից հեռացվելուց հետո հայտնվել է ծանր վիճակում:

Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին հեռացրել էին  աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել էր  աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է: Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ