Հրաձգություն դպրոցում․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բեռնարդինոյի տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երեք զոհ կա։
Հայտնի է դարձել, որ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն, վիրավորել երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան Է եղել:
Ավելի ուշ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ ուսուցչուհուն մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել Է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:
Ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում։