«1,5 տարեկան աղջկաս և 3 տարեկան տղայիս առանձին տարան, ամուսնուս և սկեսրոջս` առանձին … » /տեսանյութ/
«Սովորական ցեղասպանություն.Մարաղա,10 ապրիլի 1992թ.» փաստագրական ֆիլմում բերված վկայություններն ու փաստաթղթերը լույս են սփռում 1992 թ. ապրիլի 10-ի իրադարձությունների պատճառների ու հետևանքների վրա` ապացուցելով, որ ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի ոչնչացումը, կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային սպանությունն ու գերեվարումն անմիջականորեն կապված էին Բաքվի նավթային շահերի հետ:
Ֆիլմում տեղ են գտել նաև նախկինում անհայտ փաստեր ու մանրամասներ Մարաղայի բնակիչների առանձնահատուկ դաժան սպանությունների մասին:
«Ադրբեջանցիները չունեին կանոնավոր բանակ,նրանք տարբեր էին հագնված,ձեռքներին մուրճ ու կացին կար,անընդհատ հայհոյում էին մեզ անվանելով «հարամներ», չէին խնայում նույնիսկ փոքրերին, կանանց, մեծերին և հիվանդներին: Այդ օրը մենք թաքնված էինք մեզ համար փորված ապաստարանում երբ մեզ գտան ու հանեցին այնտեղից,ինձ և քրոջս առանձնացրեցին, 1,5 տարեկան աղջկաս և 3 տարեկան տղայիս առանձին տարան, ամուսնուս և սկեսրոջս` առանձին: Երբ մեզ հանեցին ապաստարանից ես տեսա իմ հարևաններին, հարազատ մարդկանց մորթված գետնին ընկած: Որոշ ժամանակ անց տղայիս փոխանակեցին ինձ հետ, իսկ 1,5 տարի հետո Լարիսա Ալավերդյանի շնորհիվ աղջկաս գտան Ադրբեջանի մանկատներից մեկում և վերադարձրեցին»- պատմում է Մարաղա Գյուղի նախկին բնակչուհի Կարինե Պողոսյանը :