Թինա Կանդելակին՝ Հենրիխ Մխիթարյանին
«Матч ТВ» ալիքի գլխավոր պրոդյուսեր, ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին տպավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլից՝ «Սանդերլենդի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»,- թվիթերյան էջում հայատառ գրառում է կատարել Կանդելակին՝ տեղադրելով Մխիթարյանի գոլի տեսանյութը:
Հիշեցնենք՝ վերոնշյալ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով: