22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բալասանյանը թոշակառուներին 200 հազարից ավել “նպաստ” է տալիս. Իրատես de facto

Վերջերս Գյումրու քաղաքապետն անհասկանալի քաղաքականություն է վարում. մի կողմից` ազատվում է մանկապարտեզների տնօրեններից, մյուս կողմից էլ` թոշակառուներին և նախաթոշակային տարիքի մարդկանց աշխատանքի է ընդունում քաղաքապետարանում: Թերթի տեղի աղբյուրի տեղեկացմամբ, այդ կադրերից մեկն էլ 68-ամյա Արտուշ Մովսիսյանն է, ով գործնականում ոչնչով չի զբաղվում:

205 000 դրամ ‘’նպաստ’’- աշխատավարձով քաղաքապետարանում աշխատող հաջորդ կադրը քաղաքապետի 65-ամյա խորհրդական Վրույր Սուքիասյանն է: Նրա վերջին ‘’աշխատանքը’’ եղել է գյումրեցի 100-ամյա տատին այցելելը: Գյումրեցիները դիպուկ նշում են` եթե նրա պարտականությունը 100-ամյա տատիկ-պապիկներին այցելելն է, նա այլևս քաղաքում անելիք չունի, քանի որ 100 տարին բոլորած երկրորդ գյումրեցի դժվար թե գտնվի:

Մյուս ‘’թանկ’’ խորհրդականը 205000 դրամ աշխատավարձ ստացող 68-ամյա Ժաննա Պետրոսյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ