25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բզեք իշխանավորին․ վարչապետն անկեղծ է

«Բալահովիտից եմ, համայնքում մանկապարտեզ չկա։ Այդ հարցը լուծեք, խնդրում եմ»,-այսօր Կոտայքի մարզում ընտրողներից մեկն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Դիմեք համայնքապետին, մինչ համայնքային իշխանությունը չաշխատի, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք։ Կամ չորս տարին մեկ ինձ կամ հաջորդ վարչապետին տեսնելու եք, փորձեք իրեն բռնեք, մի հատ մանկապարտեզի կամ կտուրի հարց լուծեք։ Եթե համայնքային ինստիտուտը, մարզային ինստիտուտը չի աշխատում, երկիրը չի կարող զարգանալ։ Դուք եք ընտրում համայնքապետին՝ լավ, թե վատ։ Բզեք, որ աշխատի, բզեք, թե ինչու այս խնդիրը չես դրել։ Հիմա որ ինձ չհանդիպեիք, ի՞նչ պիտի անեիք»,-պատասխանեց վարչապետը։

Կարեն Կարապետյանը նաև հարցրեց ներկաներին՝ Աբովյան քաղաքի հնգամյա զարգացման ծրագրին ծանո՞թ են. «Ես ձեզնից ավելի լավ չեմ կարող պատկերացում ունենալ Աբովյանի մասին։ Ոչ մի ամբիոնից չեմ տեսել, որ համայնքների զարգացման հնգամյա ծրագրին շատ ծանոթ լինեն, բայց ամենաշատը դրա մասին եմ խոսել։ Հիմա պատկերացրեք՝ Աբովյանից գա այդ ծրագիրը, իսկ դուք դրան ծանոթ չլինեք։ Ես էլ կարող է մի օր գոհ գամ, որ ներկայացված խնդիրները լուծել եմ։ Գալու եմ՝ հասկանամ, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին չեք ասել։ Բազմիցս ասել եմ՝ մեր տունը մեզնից բացի ոչ ոք չի կառուցելու։ Աբովյանի ծրագիրը պիտի Աբովյանից գա։ Քայլ առ քայլ առաջ ենք գնալու, բացի այդ, պետությունը բիզնեսին չպիտի խանգարի, պիտի խթանի»,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ